Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լավրով. Սիրիայում Ռուսաստանը հույսեր չի կապում ոչ Բաշար Ասադի, ոչ մեկ ուրիշի հետ

Լավրով. Սիրիայում Ռուսաստանը հույսեր չի կապում ոչ Բաշար Ասադի, ոչ մեկ ուրիշի հետ
13.04.2017 | 15:40

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը պետք է իրականացվի կազմակերպված, դա որոշ ժամանակ կպահանջի՝ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով։

«Մենք խոսել ենք Բաշար Ասադի ապագա դերակատարման մասին։ Լինի մասնակցություն պետական գործընթացին կամ էլ ոչ մասնակցություն քաղաքական գործընթացին, ակնհայտ է, որ Ասադի ռեժիմը մոտենում է ավարտին,- ասել է Ռեքս Թիլերսոնը:- Հենց իրենք են դրանում մեղավոր՝ իրենց վարքագծով ու այն պատերազմով, որը արդեն մի քանի տարի շարունակվում է երկրում»։
«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Ռուսաստանը ամենամոտ դաշնակիցն է ու կօգնի Ասադին հասկանալ այդ իրողությունը,- շեշտել է նա:- Համարում ենք կարևոր, որ Ասադի հեռացումն իրականացվի կազմակերպված, որպեսզի բոլոր համայնքները ներկայացված լինեն բանակցային սեղանի շուրջ՝ քաղաքական լուծում գտնելիս»։ «Թե ինչպես դա տեղի կունենա՝ կբացատրվի այն քաղաքական գործընթացով, որը կմշակվի»,- հավելել է Թիլերսոնը։ «Հասկանում ենք, որ որոշ ժամանակ կտևի, սակայն արդյունքը չի նախատեսում Ասադի դերակատարումը Սիրիայի պետական կառավարման մեջ, հասարակայնությունը դա չի ընդունի, ու մենք էլ չենք ընդունի»։


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ Ռուսաստանը Սիրիայում հույսեր չի կապում ոչ Ասադի, ոչ մեկ ուրիշի հետ։ Լավրովի խոսքով բոլոր սիրիացիները «պետք է նստեն ու պայմանավորվեն»։ «Դա պետք է լինի ինքլյուզիվ միջսիրիական երկխոսություն», շեշտել է նա։

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ