Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սիրիայի խորհրդարանի նախագահը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Սիրիայի խորհրդարանի նախագահը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
13.04.2017 | 15:41

Որպեսզի ԱՄՆ Կոնգրեսի հետ բանակցությունները հնարավոր դառնան, Վաշինգտոնը պետք է դադարի աջակցել զինված խմբավորումներին և երկրներին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին՝ հայտարարել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Հադիա Աբասը։

«Մենք բաց ենք բոլոր կողմերի հետ ցանկացած հարցերի քննարկման համար, որոնք իսկապես ցանկանում են մեր երկրում խաղաղություն հաստատել։ ԱՄՆ Կոնգրեսի հետ բանակցություններ վարելու համար հենց ԱՄՆ-ն պետք է դադարեցնի զինված խմբավորումներին ֆինանսավորումն ու հովանավորումը, դադարեցնի աջակցությունը ահաբեկչությանը ֆինանսավորող երկրներին»,- ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ բանակցությունների ընթացքում ասել է Աբասը։

Նրա խոսքով՝ Սիրիային ԱՄՆ-ի հրթիռային հարվածները ապացույցն են, որ Վաշինգտոնն աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ