ՀՀԿ-ն Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրում է դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում՝ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ առաջիկայում պաշտոնական հրավեր կուղարկեն առաջին նախագահին։
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «հավուր պատշաճի» է ընդունել Լևոն Տեր Պետրոսյանի՝ ՀՀԿ-ին տված գնահատականները:
«Եթե այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանական համակարգին տվել է «ավազակապետություն» բնութագրում և բազմաթիվ մեղադրանքներ ու բնորոշումներ ներկայացրել, նա համարում է, որ համարժեք գնահատական է տվել այդ ամենին, թողնում եմ իր հայեցողությանը»՝ ասել է Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Աշոտյանի առաջարկին:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կընդունի հրավերը և կդասավանդի ՀՀԿ-ի դպրոցում, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ձեր հարցը աբսուրդ է»: