Ապրիլի 16-ին Թուրքիայում հանրաքվեի կդրվի սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որի նպատակն է հզորացնել նախագահի ինստիտուտը: «Մենք շարունակելու ենք մեր դեմոկրատական պայքարը մինչև վերջ:
Կասկած չկա, որ մենք չենք ենթարկվի որևէ սադրանքի: Բայց նաև չենք ենթարկվի ճնշումների»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ընդդիմության համոզմամբ, նախագահ Էրդողանն ընդամենը ցանկանում է ավելացնել իր լծակները և միահեծան իշխանություն հաստատել:
«Մեկ մարդ է որոշելու նախարարների թիվը, մեկ մարդ է սահմանելու նրանց լիազորությունները, մեկ մարդ է որոշելու նախագահի տեղակալների թիվը և նրանց լիազորությունները, խորհրդարանը լրիվ անտեսվելու է»,- հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն: Վերջին հարցախույզի արդյունքներով՝ բարեփոխման կողմնակիցների թիվը մոտ է 51 տոկոսի: