Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հռոմի պապը նախկին մաֆիոզների ոտնլվայի ծիսակատարություն կկատարի

Հռոմի պապը նախկին մաֆիոզների ոտնլվայի ծիսակատարություն կկատարի
14.04.2017 | 00:30

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախկին մաֆիոզների ոտնլվայի ավանդական ծիսակատարություն կկատարի Պալյանո քաղաքի բանտում: Ֆրանցիսկոս պապը կլվանա, կսրբի ու կհամբուրի մի քանի բանտարկյալների՝ մաֆիայի նախկին անդամների ոտքերը, որ զղջացել են իրենց հանցագործությունների համար:


«Սխալվելու իրավունք ունեն բոլորը: Մենք բոլորս էլ այսպես, թե այնպես սխալվել ենք»,- ասել է քահանայապետը La Repubblica-ին տված հարցազրույցում:
Ֆրանցիսկոս պապը նշել է, որ հասարակությունն այնքան էլ հավատ չի ընծայում նախկին կալանավորների հասարակության մեջ վերաինտեգրմանը:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ