Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արևմտյան երկրները Դեր Զորում հարվածել են ԻՊ-ի քիմիական զենքի պահեստին, կան հարյուրավոր զոհեր

Արևմտյան երկրները Դեր Զորում հարվածել են ԻՊ-ի քիմիական զենքի պահեստին, կան հարյուրավոր զոհեր
14.04.2017 | 00:31

Սիրիայի Դեր Զոր քաղաքի Ջալտա շրջանում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածն ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շտաբի և պահեստի հանգեցրել է հարյուրավոր մարդկանց թունավորմանը, հայտնում է SANA սիրիական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԶՈՒ հրամանատարությանը:

Ավիացիայի թռիչքն իրականացվել է չորեքշաբթի: Արդյունքում շատ թվով ահաբեկիչներ են ոչնչացվել, այդ թվում՝ արտասահմանցի վարձկաններ: «Ռմբակոծությունից հետո պահեստի վրա դեղին ծուխ է բարձրացել: Դա վկայում է, որ այնտեղ պահվել են թունավոր նյութեր: Թունավորման հետևանքով հարյուրավոր մարդիկ են մահացել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ