Եթե ներկայիս ժողովրդագրական միտումները չփոխվեն, Ճապոնիային բնակչության զգալի նվազում է սպասում, հայտնել է The Independent-ը հղում անելով Ազգաբնակչության և սոցիալական անվտանգության հարցերի գծով հետազոտությունների ազգային ինստիտուտի ուսումնասիրությանը: Մինչև 2065-ը ճապոնացիների թվաքանակը ներկա 127 միլիոնի համեմատությամբ կնազի մինչև 88 միլիոն, իսկ 2115 թվականին կկազմի ընդամենը 51 միլիոն:
Դա պայմանավորված է բնակչության սրընթաց ծերացմամբ. 2065-ին 65-ից բարձր տարիքի մարդիկ կկազմեն բնակչության 38 տոկոսը: Սպասվում է կյանքի միջին տևողության էական ավելացում. կանանց՝ 87-91 տարի, տղամարդկանց՝ 80-85 տարի: Ինստիտուտի մասնագետները հայտարարում են, որ ներկա սերունդները, չցանկանալով երեխաներ ունենալ, «ժողովրդագրական ռումբ» են դնում երկրի ապագայի տակ: