Շատ ուրախ եմ, որ տաղանդավոր պատգամավորներ ունենք` լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Էրեբունի Երևան» երգի կատարմանը, որը տարածվել էր Facebook սոցիալական ցանցում: Հարցին՝ հնարավո՞ր է Տարոն Մարգարյանն էլ նման մի քայլ անի, ասենք՝ տեսահոլովակ նկարահանի կամ որևէ այլ երգ կատարի, մանավանդ՝ շատ երգիչներ աջակցում են նրան, Շարմազանովը պատասխանեց, որ Տարոն Մարգարյանն է օրակարգ թելադրում, այլ ոչ թե ընդօրինակում է գործընկերներին:
«Մեր ՀՀԿ-ի քարոզչության պետ Արմեն Աշոտյանը ոչ ավանդական և շատ հետաքրքիր քարոզչական լուծումներ է տալիս, կարծում եմ՝ որևէ մեկն Աշոտյանի պայծառ մտքի ու պայծառ ճակատի վրա չի կասկածում»,- ասաց նա: Դիտարկմանը՝ հնարավո՞ր է Աշոտյանը երգ գրի, Տարոն Մարգարյանն էլ կատարի, Շարմազանովը պատասխանեց. «Աշոտյանը երգ կգրի, Նիկոլ Փաշինյանն էլ կարող է երգի»: