Հայկական ծագումով ամերիկացի երգչուհի Շերը քննադատել է Մեծ Բրիտանիային, որ մերժել է ընդունել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը՝ տեղեկացնում է Belfast Teegraph-ը:
Նա Լոս Անջելեսում «Խոստում» ֆիլմի ցուցադրման ժամանակ հայտարարել է, որ Բրիտանիայի և ԱՄՆ-ի իշխանությունները չեն ընդունում ցեղասպանությունը, որովհետև Հայաստանը նրանց ոչինչ չունի տալու. «Երկիրը ելք չունի դեպի ծով, չունի նաև նավթի պաշար»,- ասել է նա: