Ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ապրիլի 14-15-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, Երևանում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 16-18-ին` հատկապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: