Ադրբեջանում ինտերնետ տրամադրող ամենամեծ ընկերություններից մեկը՝ «Դելտա Տելեկոմը» արգելափակում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքէջ այցելությունը։
Արգելափակվում են նաև «Մեյդան TV» հեռուստաընկերության և «Ազադլիք» թերթի կայքերը։ Արգելափակումը հաջորդեց «Ազատության» կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա մերձավորների ֆինանսական գործունեության մասին հետաքննության հրապարակմանը։