Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սիրիան պատրաստ է ՔԶԱԿ փորձագետներին հասանելիություն տրամադրել Շայրաթ ավիաբազային

Սիրիան պատրաստ է ՔԶԱԿ փորձագետներին հասանելիություն տրամադրել Շայրաթ ավիաբազային
14.04.2017 | 14:07

Սիրիան Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետներին հրավիրել է ստուգելու՝ քիմիական զենք կա՞ Խան Շեյխունում և կառավարական զորքերի Շայրաթ ավիաբազայում, որին հրթիռային հարված է հասցրել ԱՄՆ-ը՝ հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:


«Իմ երկիրը ՔԶԱԿ հետ թափանցիկ գործակցության համատեքստում, իրոք, նամակ է հղել կազմակերպության գլխավոր տնօրենին՝ կոչ անելով չեզոք, պրոֆեսիոնալ և անաչառ առաքելություն գործուղել Խան Շեյխուն և Շայրաթ ավիաբազա: Դա անհրաժեշտ է պարզելու համար, թե ինչ է կատարվել, և անել դա համապարփակ, թափանցիկ և արդար ձևով: Սիրիան պատրաստակամ է ապահովել առաքելության մուտքը Շայրաթ, որ հստակեցվի՝ այնտեղ զարին է կիրառվել, կամ պահեստավորված եղել»,- ասել է Ջաֆարին: Ըստ նրա, առաքելության մուտքը Խան Շեյխուն պետք է ապահովի ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրան», որը վերահսկում է այդ շրջանը:

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ