Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերժ Թանկյան. Պայքարեք նրանց դեմ, ովքեր ձեզ դրել են այս իրավիճակում

Սերժ Թանկյան. Պայքարեք նրանց դեմ, ովքեր ձեզ դրել են այս իրավիճակում
14.04.2017 | 14:09

«System Of A Down» խմբի մենակատար, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր աջակցությունն է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և Դանիել Իոաննիսյանին։ Նա Facebook-ի իր էջում գրել է.


«Ես Դանիել Իոաննիսյանին հանդիպել եմ մի քանի շաբաթ առաջ մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ և մեր նկարը տեղադրել «Instagram»-ում՝ հարգելով նրա լրագրողական ակտիվիզմի ոլորտում կատարած ջանքերը։ Կաշառակերության և անարդարության վրա ուշադրություն բևեռողը պետք է գովասանքի արժանանա, և ոչ թե դատապարտվի։ Եթե ներգրավված դպրոցի տնօրենները ամաչում են իրենց ոչ պատշաճ գործողությունների բացահայտման համար, պետք է պայքարեն իրենց այդ վիճակում դրած մարդկանց դեմ, ոչ թե լրագրողի»:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ