Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կիրականացվի առաջին մեդիատուրը

Կիրականացվի առաջին մեդիատուրը
15.04.2017 | 03:00

«Էկո- Մեդիա» ցանցը շարունակում է բնապահպանական դասընթացների շարքը, որի շրջանակներում երեկ հերթական դասընթացն էր հրավիրել ցանցում ընդգրկված լրագրողների համար:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF- Հայաստան) գրասենյակում կազմակերպված դասընթացի թեման Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներն էին և Հայաստանի կենդանական աշխարհը:


Դասախոսություններով հանդես եկան Կարեն Մանվելյանը (WWF- Հայաստան գրասենյակի ղեկավար), ով ներկայացրեց գրասենյակի կողմից վերջին 15 տարիներին կատարված աշխատանքները, Արսեն Գասպարյան (WWF- Հայաստան գրասենյակ), ով համակարգում է Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագիրը: Նա ներկայացրեց «Կովկասյան ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագիրը, դրա իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները և արդյունքները:
Որպես բանախոս` հրավիրվել էր նաև Սևակ Բալոյանը (ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ): Նա բնապահպան լրագրողներին ներայացրեց Հայաստանի կենդանական աշխարհը` անդրադառնալով ՀՀ Կարմիր գրքին (կենդանական բաժինը):


Վերջում լրագրողները նաև ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով յուրաքանչյուր բանախոսից ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները և խոսեցին բնապահպանական լրագրության ու բնապահպանության ոլորտում առկա խնդիրների մասին:
Նշենք նաև, որ «Էկո-Մեդիա» ցանցը WWF- Հայաստան գրասենյակի հետ այս ամսվա վերջին կիրականացնի առաջին մեդիատուրը դեպի նոր կազմավորվող «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ» պահպանվող տարածքը, որի ընթացքում տուրի մասնակիցները կծանոթանան գրասենյակի կողմից կատարված աշխատանքներին:


Նախատեսվում է, որ հաջորդ դասընթացը տեղի կունենա մայիսին, այն նվիրված կլինի ջրային և հողային ռեսուրսներին:

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ