ԱՄՆ-ը չի մասնակցի Աֆղանստանի հարցով Մոսկվայում անցկացվող միջազգային համաժողովին՝ նախօրեին ասել է պետդեպարտամենտի մամուլի խոսնակի պաշտոնակատար Մարկ Թոները:
Նա նշել է, որ պարզ չէ հանդիպման նպատակը, հավելելով, թե Ռուսաստանը կարծես փորձում է միակողմանիորեն ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Ռուսաստանը 12 երկրների ներկայացուցիչների հրավիրել է Մոսկվա՝ քննարկելու Աֆղանստանում ազգային հաշտության հասնելու հարցերը, իշխանության ու «Թալիբան» շարժման միջև ուղղակի բանակցություններ սկսելու հնարավորությունները: