Ռուսաստանը տեղեկատվության է տիրապետում Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ, սակայն Մոսկվան հայտարարում է մանրակրկիտ հետաքննության անհրաժեշտության մասին և ոչ թե ստիպում հակվել իր տեսակետին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Տեղեկություն ունենք, որին տիրապետում են մեր զինծառայողները: Նրանք ունեն ավելի զարգացած ենթակառույցներ և Սիրիայում ավելի ընդլայնված ներկայություն, քան մյուս երկրները: Նրանք ունեն սեփական տեսակետը, որը հնչեցրել են: Մենք ոչ ոքի չենք ստիպում բառացիորեն հավատալ մեզ: Ասում ենք, որ, միևնույն է, անհրաժեշտ է մանրակրկիտ հետաքննություն իրականացնել»,- ասել է Պեսկովը: