Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լավրով. Մոսկվան պարզում է Սիրիայի սահմաններին` ԱՄՆ-ի ռազմական տեխնիկա տեղակայելու հետ կապված իրադրությունը

Լավրով. Մոսկվան պարզում է Սիրիայի սահմաններին` ԱՄՆ-ի ռազմական տեխնիկա տեղակայելու հետ կապված իրադրությունը
15.04.2017 | 03:38

Մոսկվան պարզում է Սիրիայի հարավային սահմաններին` ԱՄՆ-ի ռազմական տեխնիկա տեղակայելու հետ կապված իրադրությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք տեսանք այդ հաղորդագրություններն ու փորձեցինք պարզել, թե ինչի մասին է խոսքը: Մեզ ոչ պաշտոնապես հասկացրին, որ խոսքը, իբր թե, ԻՊ-ի՝ Սիրիայի և Իրաքի հետ հաղորդակցության գիծը կտրելու մասին է»,- ասել է Լավրովը Սիրիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հետ Մոսկվայում մամուլի ասուլիսում:

«Մենք կշարունակենք այդ հարցով զբաղվել, քանի որ ահաբեկչության դեմ պայքարը միակն է, որ պետք է տեղի ունենա Սիրիայի տարածքում` զինված ուժ կիրառելու տեսանկյունից»,- նշել է Լավրովը:
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ այդ հարցը քննարկվել է եռակողմ բանակցությունների ընթացքում: «Մենք ընդհանուր մեխանիզմներ ունենք ընդդեմ ցանկացած ագրեսիայի, որը կարող է լինել Սիրիայի դեմ»,- ընդգծել է Մուալեմը:

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ