Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրացահայերը դիմել են նախագահին

Վրացահայերը դիմել են նախագահին
15.04.2017 | 03:39

Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական կազմակերպությունները դիմել են խորհրդարանին, նախագահին և վարչապետին պահանջով, որ Վրաստանում սկսվի 1915-1923 թթ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումը: Վրաստանի Հայ համայնքի մամուլի դիվանից հայտնում են, որ հայտարարության մեջ ասվում է.


«1915-1923 թթ. կատարված հանցագործության հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող Թուրքական պետության կողմից: 1915-23 թթ. Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն` հանցագործություն մարդկության դեմ:
Դեռևս 1915-ի մայիսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ հայտարարությամբ ներկայացան, որի տակ ստորագրած ուժերը Թուրքիայի հանցագործ գործողությունները բնութագրում են որպես «նոր հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման` հատուցման հարցը քննարկվել է նաև 1919-ին Փարիզյան խաղաղ կոնֆերանսի ժամանակ, որի աշխատանքների շրջանակներում ստեղծվել է խաղաղ հայ բնակչության դեմ Թուրքիայի հանցագործությունը հետաքննող դատական ատյան: Դատական ատյանի աշխատանքների արդյունքում 1919-ին Թուրքիայի ղեկավարությունը մեղավոր է ճանաչվել և մահապատժի դատապարտվել:


Արևմտյան Հայաստանի տարածքների ապաբռնագրավման հարցն արտացոլված է եղել 1920-ի Սևրի պայմանագրի դրույթներում` դառնալով Փարիզյան խաղաղ կոնֆերանսի արդյունքների մի մասը: 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության փաստը հիմք դարձավ հրեական ծագումով լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինի 1943 թ. մշակած և 1948 թ. ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի ընդունած բանաձևի համար, ըստ որի ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993-ին հոկտեմբերի 11-ին Վրաստանը վավերացրեց այս կոնվենցիան:
Այսօր 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է, իսկ նրա կազմակերպիչ Թուրքիան դատապարտվել է ավելի քան 20 երկրների կողմից (Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդերլանդներ, Ռուսաստան, Լեհաստան, Վատիկան և այլն): Հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանության իրականացման փաստը ճանաչել են նաև ԱՄՆ-ի 50 նահանգներից 47-ը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մի ամբողջ շարք, այդ թվում` Եվրոպական խորհրդարանը, Եվրախորհուրդը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և այլն:


Մենք՝ Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական ներքոստորագրյալ կազմակերպություններս, հանուն արդարության և ժողովրդավարական արժեքների, կոչ ենք անում Ձեզ` միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը, հարգել Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը և Վրաստանի խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման հարցի քննարկումը»,- ասված է Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների` խորհրդարանին, Վրաստանի նախագահին և վարչապետին ուղղված դիմումի մեջ:


Վրաստանում գործող հայկական կազմակերպությունները արդեն 12-րդ անգամ են դիմում իշխանությանը 1915-23 թթ. ցեղասպանության փաստի` Վրաստանի կողմից պաշտոնական ճանաչման խնդրանքով:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ