Վաշինգտոնի ագրեսիայի դեպքում Հյուսիսային Կորեան կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների և Սեուլում նախագահական նստավայրի վրա՝ ասվում է Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Քաղաքական, տնտեսական և ռազմական բոլոր սադրանքները կխափանվեն մեր բանակի և ժողովրդի կողմից գերհզոր պատասխանի միջոցով»,- ասվում է հայտարարությունում: Հյուսիսային Կորեան պատասխան հարվածներ կիրականացնի ցամաքից, օդից, ծովից: Հարվածի հավանական օբյեկտներն են Օսանում, Կունսանում ամերիկյան ռազմաբազաները, Սեուլում նախագահական նստավայրը: Նա կոչ է արել չմոռանալ, որ Հյուսիսային Կորեայի հրթիռները ուղղված են Ճապոնիայի ամերիկյան ռազմաբազաների և ԱՄՆ տարածքի դեմ: