Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թեկնածությունն առաջադրում Է երկրորդ ժամկետով: Նա ժամանել Է հանրապետության ՆԳ նախարարություն՝ մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար: Ռոհանիին աջակցում են իրանցի բարեփոխականները, նա բոլոր հնարավորություններն ունի դառնալու նախագահական ընտրարշավի ֆավորիտը:
Ավելի վաղ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: