Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լևոն Մկրտչյան. Եթե խախտումները խոչընդոտ լինեին, ՀՀԿ-ի հետ կոալիցիոն բանակցությունները կավարտվեին

Լևոն Մկրտչյան. Եթե խախտումները խոչընդոտ լինեին, ՀՀԿ-ի հետ կոալիցիոն բանակցությունները կավարտվեին
15.04.2017 | 14:08

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրախախտումները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն՝ ասուլիսում ասել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Լևոն Մկրտչյանը: «Նախ, կոալիցիոն կառավարության ձևավորումը դեռ գործընթացի մեջ է, երկրորդ՝ հստակ հարցի պատասխանն արդեն տրված է, այսինքն, իմ պատասխանը որևէ ձևով չի կարող տարբերվել կուսակցության պաշտոնական դիրքորոշումից: Եվ խախտումների վերաբերյալ ենք արձանագրություն արել, և շարունակում ենք բանակցությունները կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ: Եթե ընտրախախտումները խոչընդոտ լինեին, բանակցությունները կընդհատվեին»,- ասել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարն անդրադարձել է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հայտնի սկանդալին. «Մենք շրջաբերական ուղարկեցինք, խնդրել ենք, որ այդ նույն գործընթացն անեն մարզպետները, քաղաքապետերը, որովհետև և մանկապարտեզների մեծ մասը, և դպրոցների մեծ մասը մեր ենթակայության ներքո չեն: Բայց կան ընդգրկված ավագ դպրոցներ: Ավագ դպրոցների բոլոր տնօրեններն էստեղ մի անգամ հրավիրվել են, բացատրություն են գրել: Այդ բացատրությունից հետո մենք հիմա կխնդրենք, որ մեր տեսչությունը համապատասխան ձևով իրավիճակը հստակեցնի, որից հետո ձեզ կտեղեկացնենք»:

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ