Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հռոմում Խաչելության երթը գլխավորել է Հռոմի պապը

Հռոմում Խաչելության երթը գլխավորել է Հռոմի պապը
15.04.2017 | 14:09

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Զատկի նախօրեին Կոլիզեումի պատերի մոտ գլխավորել է Խաչելության ուղու երթը, որ 40 տարի անցկացվում է Կոլիզեումի շուրջ Ավագ ուրբաթ։ Երթի մասնակիցները հին հռոմեական ամֆիթատրոնի շուրջ արել են 14 դադար՝ այնքան, որքան Հիսուսն է արել Գողգոթա բարձրանալիս։

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ