Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռազմական խորհրդի նիստ Լեռնային Ղարաբաղում

Ռազմական խորհրդի նիստ Լեռնային Ղարաբաղում
16.04.2017 | 08:03

Երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ հրավիրվել է ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու տարբեր ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:

«ՊԲ-ի կառուցվածքի և ղեկավարման համակարգի կատարելագործումը, խնդիրներն ու բարելավման ուղիները» թեմայի շրջանակում հնչել են զեկույցներ ու ծավալվել են քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվել են օրակարգային խնդիրների վերաբերյալ տարբեր մոտեցումներ ու առաջարկություններ: Նիստում բանակի հրամանատարը նշել է, որ ի գիտություն ընդունելով ռազմական խորհրդի որոշման դրույթները՝ ներկա սպայակազմը պետք է ամենօրյա խնդիրների կատարմանը զուգահեռ ունենա այս կամ այն բնագավառի հետագա հզորացման հստակ տեսլական:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ