Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերգեյ Լավրով. Հարկավոր է ապահովել Սիրիայում քիմիական հարձակման քննության թափանցիկությունը

Սերգեյ Լավրով. Հարկավոր է ապահովել Սիրիայում քիմիական հարձակման քննության թափանցիկությունը
16.04.2017 | 08:03

«Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից Սիրիայում իրականացվող հետաքննությունը փոքր-ինչ գաղտնի բնույթ է կրում»,- Կատարի արտաքին գործերի նախարարի հետ բանակցությունների ավարտին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


Նրա խոսքով՝ Իդլիբ նահանգում ապրիլի 4-ի հարձակումը պետք է հետաքննվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների փորձագետների ներգրավմամբ: «Շատ կարևոր է այդ գործընթացի թափանցիկության ապահովումը: Մինչ այժմ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը չգիտես ինչու գաղտնի է գործում»,- հայտարարել է Լավրովը:

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ