Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մևլութ Չավուշօղլու. Մոսկվան և Վաշինգտոնը չպետք է անտեսեն Անկարային

Մևլութ Չավուշօղլու. Մոսկվան և Վաշինգտոնը չպետք է անտեսեն Անկարային
16.04.2017 | 08:10

Անկարան հույս ունի, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ընթացքում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն անտեսի Թուրքիայի կենսական շահերը՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Միանշանակ է, որ Սիրիայի նման լուրջ խնդրի լուծման ճանապարհին ՌԴ-ի և ԱՄՆ-ի դերակատարությունը որոշիչ է լինելու: Դրա հետ մեկտեղ, պետք չէ մոռանալ, որ այսօր Թուրքիան ևս դարձել է Սիրիայում գործող կարևորագույն դերակատարներից մեկը»,- ասել է Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ