Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ ուժերը միջամտեն ղարաբաղյան կարգավորմանը՝ APA գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Իրանի Պնախարար Հոսեյն Դեղանը:
«Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն և երրորդ ուժերի միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չեն տա»,- ասել է նա: