Այսօր մեկնարկել են ադրբեջանական բանակի լայնամասշտաբ զորավարժությունները, մասնակցում է 30 հազար զինծառայող: Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, զորավարժություններին մասնակցում է 250 միավոր զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 200 հրետանահրթիռային կայանք, 25 ռազմական օդանավ և ուղղաթիռ:
«Զորախաղերի ընթացքում բանակային ստորաբաժանումները վարժանքներ կանցկացնեն բարդ ռելիեֆի պայմաններում մարտական գործողությունների ծավալման ուղղությամբ»,- հայտարարում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը: