Հյուսիսային Կորեայի շուրջ լարվածության ֆոնին Սեուլ է ժամանել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Նա Սեուլում բանակցություններ կանցկացնի Հարավային Կորեայի ղեկավարության հետ։ Բանակցությունների գլխավոր օրակարգային թեման լինելու է Հյուսիսային Կորեայի և միջազգաին հանրության հարաբերություններում ծագած ճգնաժամը:
Սեուլը Մայք Փենսի տասնօրյա ասիական շրջագայության առաջին կանգառն է: