ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չունի այլ ընտրություն, սպառազինության մեծացումից բացի։ Սպիտակ տան ղեկավարը գրել է իր Twitter-ում. «Մեր զինված ուժերը զարգանում են և արագ տեմպերով դառնում ուժեղ, քան երբևէ։ Անկեղծ ասած, մենք այլընտրանք չունենք»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ բյուջեի նախագծում ռազմական ծախսերը հաջորդ ֆինանսական տարում ծրագրվում է մեծացնել 54 մլրդ դոլարով՝ ոչ ռազմական ծախսերի, այդ թվում` օտարերկրյա օգնության կրճատման հաշվին։