Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ապահովել հանրապետության դատական համակարգի անկախությունը։ Հայտարարությունը Յագլանդն արել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո:
«Թուրք ընտրողները կողմ են քվեարկել սահմանադրական ուղղումներին։ Հաշվի առնելով վերջնական արդյունքների առաջիկա ամփոփումը՝ թուրքական ղեկավարությունը պետք է մանրակրկիտ քննի հետևյալ քայլերը։ Չափազանց կարևոր է դատական համակարգի անկախության ապահովումը՝ համապատասխան օրենքի գերակայության սկզբունքի, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում»,- նշել է Յագլանդը։ Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը, որի անդամ է Թուրքիան 1949-ից, պատրաստ է Անկարային աջակցել այդ հարցում։