Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հալեպում Սուրբ Հարության պատարագ է մատուցվել

Հալեպում Սուրբ Հարության պատարագ է մատուցվել
17.04.2017 | 19:56

Երկար տարիների պատերազմից հետո ապրիլի 16-ին Հալեպի եկեղեցիներում ղողանջել են զանգերը՝ ավետելով Սուրբ Հարության տոնը, գրում է «Գանձասար» պարբերականը։

Քրիստոսի Հարության և Սուրբ Զատկի տոնի առիթով Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում հավատացյալների հոծ բազմության առջև սուրբ պատարագ է մատուցվել։ Սուրբ Աստվածածին եկեղեցում Բերիո Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանն է եղել պատարագիչը։

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ