ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Հյուսիսային Կորեային կոչ է արել՝ չստուգել նախագահ Դոնալդ Թրամփի ամրությունը, հայտարարելով՝ «Փհենյանի հրթիռային և միջուկային ծրագրերի զսպման բոլոր տարբերակներն այժմ քննարկվում են»:
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում մամլո ասուլիսի ժամանակ Փենսը նաև ասել է, թե Սիրիայում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններն ազդարարում են «մեր նոր նախագահի հզորության և ամրության մասին»:
«Հյուսիսային Կորեան լավ կանի՝ չփորձարկի այդ ամրությունը, նաև այս տարածաշրջանում ԱՄՆ-ի զինուժի հզորությունը»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը Հարավային Կորեայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, որը կայացել է Հյուսիսային Կորեային սահմանակից ապառազմականացված գոտում: