Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Այս վերափոխումները Թուրքիայի բնակչությանն առանձնապես հոգեհարազատ չեն

Այս վերափոխումները Թուրքիայի բնակչությանն առանձնապես հոգեհարազատ չեն
17.04.2017 | 21:31

Այս վերափոխումները Թուրքիայի բնակչությանն առանձնապես հոգեհարազատ չեն՝ լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ վերլուծելով Թուրքիայում երեկ կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները։


«Ըստ էության, երկիրը բաժանվել է երկու հատվածի. մյուս կողմից մեծ քաղաքների բնակչությունը, ծովեզրյա շրջանների բնակչությունը, որոնք ավանդաբար զարգացած շրջաններ են, դեմ են քվեարկել, որը վկայում է, որ բնակչության այն հատվածը, որն ավելի բարձր կրթական ցենզ ունի, ապրում է ավելի զարգացած պայմաններում, դեմ է այս փոփոխություններին։ Եվ, համապատասխանաբար, կողմ են այն շրջանների բնակիչները, որոնք ավելի հետ են մնացել ժամանակակից զարգացումներից։ Սպասվում էր, որ քրդաբնակ շրջանների բնակիչները դեմ կքվեարկեն, և դա ակնհայտ է»,- ասաց Սաֆրաստյանը՝ շարունակելով. «Մյուս կողմից քրդամետ կուսակցությունը՝ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը հնարավորություն է ստացել գործելու, ըստ էության գլխատված է՝ ղեկավարությունը նստած է բանտերում, եթե կուսակցությունը գլխատված չլիներ, ես համոզված եմ, որ ավելի շատ ձայներ կստանային «դեմ»-ի կողմնակիցները, և սա բավական կարևոր նշանակություն կունենար»։

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ