Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքական ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել հանրաքվեի արդյունքները

Թուրքական ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել հանրաքվեի արդյունքները
17.04.2017 | 21:32

Թուրքական ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ հայտարարել է ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը:

«Երկրի բազմաթիվ շրջաններից տեղեկություններ են ստացվում, որ երեկ կայացած հանրաքվեի ընթացքում խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը, բացի այդ որոշ տեղերում քվեների հաշվարկը գաղտնի է իրականացվել»,- նշել է Թեզջանը` հավելելով, որ Գերագույն ընտրական խորհրդի որոշումը` հաշվարկել չկնքված քվեաթերթիկները, հակասում է օրենքին:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ