Հուլիսին հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հաստատված արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարաձգվել՝ Անկարայում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Չանըքլին։
Նրա խոսքով՝ հարցը կառավարությունը քննարկելու է այսօր կայանալիք նիստի ընթացքում: «Կառավարության անդամները, նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ, կքննարկեն Ազգային անվտանգության խորհրդի` արտակարգ դրությանը վերաբերող առաջարկները»,- նշել է Թուրքիայի փոխվարչապետը: