Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսների վերաբերմունքն ԱՄՆ-ի ու նրա նախագահի նկատմամբ բացասական է

Ռուսների վերաբերմունքն ԱՄՆ-ի ու նրա նախագահի նկատմամբ բացասական է
17.04.2017 | 22:43

Հասարակական կարծիքի համառուսական ուսումնասիրության կենտրոնը պարզել է ռուսների վերաբերմունքն ԱՄՆ-ի ու նրա նախագահի նկատմամբ՝ բացասական։ 42 տոկոսը հարաբերությունները լարված են համարում, 28 տոկոսը՝ սառը, 12 տոկոսը ռուս-ամերիկյան հարաբերություները թշնամական են անվանել։

Հարցման մասնակիցների 30 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև պատերազմ հնարավոր է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ ռուսների վերաբերմունքը վատացել է։ Նրա նկատմամբ իրենց վատ վերաբերմունքի մասին հայտնել են 39 տոկոսը։ Ռուս քաղաքացիները խոսել են նաև Թրամփի նկատմամբ «անվստահության» (31 տոկոս) և «հիասթափության» (19 տոկոս) մասին։

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ