Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Էմանուել Մակրոնն անհանգստանում է, որ Թուրքիայում կայացած հանրաքվեն կբերի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի բացարձակ իշխանության:
«Չի կարելի, որ թուրքական հանրաքվեն բերի անբաժան իշխանության: Երբ ես նախագահ ընտրվեմ, ձեռք կմեկնեմ բոլոր դեմոկրատներին»,- գրել է Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում: