Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նախագահական համակարգը կազդի ընդդիմադիր դաշտի վրա

Նախագահական համակարգը կազդի ընդդիմադիր դաշտի վրա
17.04.2017 | 22:45

Սահմանադրական փոփոխություններով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ցանկանում է ստանալ իշխանություն, որը վերահսկելի չլինի՝ կարծում է Թուրքիայի քրդական ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը: «Նախագահական համակարգը կազդի ընդդիմադիր դաշտի վրա, քանի որ նա, ով ստանում է 50 տոկոսից ավելի ձայն, դառնում է մեծամասնություն և կարող է անել այն, ինչ ուզում է»,- նշեց նա:


Փայլանը կրկին հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը ցանկանում է խաղաղություն ստեղծել ամեն գնով քաղաքական, ժողովրդավարական, գենդերային հարցերում. «Էրդողանն ամեն կերպ փորձում է ճնշումներ գործադրել ընդդիմադիր կուսակցությունների վրա, նույնը նաև քուրդ ժողովրդին է վերաբերում, ցավոք սրտի, Էրդողանը կշարունակի իր այդ գործողությունները, բայց մենք շարունակելու ենք պայքարը»:

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ