Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս հասարակության մեջ խոր տարաձայնությունները՝ հայտարարել է Ելիսեյան պալատը: «Թուրքերն ու միայն նրանք են որոշում ինչպես կազմակերպել իրենց քաղաքական ինստիտուտները, սակայն հրապարակված արդյունքները ցույց տվեցին, որ թուրքական հասարակությունը բաժանված է ծրագրված խորքային փոփոխությունների հարցում»,- ասվում է Օլանդի գրասենյակի հայտարարության մեջ:
Առանձին հայտարարություն է տարածել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը` կոչ անելով թուրքական կառավարությանը հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և մահապատժի վրա դրա արգելքը: