Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանը վերադառնում է ԱԶԿ

Էրդողանը վերադառնում է ԱԶԿ
18.04.2017 | 00:04

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ապրիլի վերջին կվերադառնա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մուստաֆա Էլիթաշը հայտնել է, որ իրենք ապրիլի 27-28-ը կներկայացնեն դիմումը Էրդողանի անդամակցությունը վերականգնելու նպատակով:

Թուրքիայի գործող Սահմանադրությամբ երկրի նախագահին արգելվում է լինել կուսակցական: Սակայն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները թույլ են տալիս նախագահին լինել կուսակցական:
Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականից, սակայն երեք հոդված, որոնց շարքում է նաև նախագահի կուսակցական պատկանելության թույլատրումը, ուժի մեջ կմտնի նախքան 2019 թվականը:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ