Բելգիայի Դաշնային խորհրդարանի ստորին պալատի՝ ներկայացուցիչների պալատի պատգամավոր Հենդրիկ Բոգարտը Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո առաջարկել է թուրքերին զրկել Բելգիայի հպատակությունից։
«Թուրքերի կեսից ավելին քվեարկել են ավտորիտար համակարգի օգտին (իշխանության)։ Այժմ պետք է վերջ դնել երկքաղաքացիությանը։ Ընտրեք»,-Twitter-ի իր էջում գրել է Բոգարտը։ Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին աջակցել է Բելգիայում թուրքական սփյուռքի 77,1 տոկոսը, ինչի մասին վկայում են հանրաքվեի 44,5 հազար մասնակիցների ձայների հաշվարկները։ Բելգիայում թուրքերը ցուցաբերել են Էրդողանին Եվրամիության անդամ երկրների շարքում ամենաբարձր աջակցության մակարդակը։
Ավստրիայում սահմանադրական բարեփոխումների օգտին են քվեարկել տեղի թուրքերի 73,2 տոկոսը, Նիդերլանդներում՝ 70,3, Ֆրանսիայում՝ 65,2, Գերմանիայում՝ 63, Դանիայում` 60,6 տոկոսը։ Սահմանադրական բարեփոխումներին դեմ են արտահայտվել Իսպանիայում բնակվող թուրքերը՝ 86, 7 տոկոս, և 79,1 տոկոսը՝ Մեծ Բրիտանիայում։