Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիայում հանրաքվեի ընթացքում խախտումներ են տեղ գտել. ԵԱՀԿ-ի հայտարարությունը

Թուրքիայում հանրաքվեի ընթացքում խախտումներ են տեղ գտել. ԵԱՀԿ-ի հայտարարությունը
18.04.2017 | 00:07

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի անցկացումը չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին՝ ասվում է ԵԱՀԿ ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների դիտորդական առաքելությունների հայտարարությունում: ԵԱՀԿ դիտորդները փաստել են, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում «երկու կողմերը հավասար հնարավորություններ չեն ունեցել»։

«Ընտրողներն օբյեկտիվ տեղեկություն չեն ստացել բարեփոխումների գլխավոր բնագավառների մասին»,- ասվում է փաստաթղթում։ Դիտորդները միևնույն ժամանակ նշել են, որ քվեարկության օրը լավ է կազմակերպված եղել: Բացի այդ, դիտորդները կարծում են, որ ընտրությունների օրը ընտրական հանձնաժողովների աշխատանքին չի բավարարել թափանցիկությունը, նիստերը փակ են եղել հասարակության և դիտորդների համար, և միայն սահմանափակ թվով որոշումներ են հրապարակվել:

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ