Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լավրովը հուսով է՝ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողության չի դիմի

Լավրովը հուսով է՝ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողության չի դիմի
18.04.2017 | 14:01

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ ԱՄՆ-ը չի դիմի «շատ ռիսկային» միակողմանի ռազմական գործողության Հյուսիսային Կորեայի դեմ, ինչը արեց Սիրիայի նկատմամբ: Լավրովն այսպես է արձագանքել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությանը, թե «ռազմավարական համբերության դարաշրջանն ավարտվել է»՝ ակնարկելով Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերի ստեղծումը:

Քննադատելով Հյուսիսային Կորեայի «անխոհեմ միջուկային գործողությունները»՝ Լավրովը, այդուհանդերձ, ասել է, որ Փենսի խոսքերը Հյուսիսային Կորեայում կարող են որպես սպառնալիք ընկալել:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ