Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մերկելը, Պուտինը, Պորոշենկոն և Օլանդը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Մերկելը, Պուտինը, Պորոշենկոն և Օլանդը քննարկել են ուկրաինական ճգնաժամը
18.04.2017 | 14:02

Գերմանիայի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի և Ֆրանսիայի ղեկավարները՝ Անգելա Մերկելը, Վլադիմիր Պուտինը, Պյոտր Պորոշենկոն և Ֆրանսուա Օլանդը «Նորմանդական քառյակի» ձևաչափով երկուշաբթի ուշ երեկոյան կայացած հեռախոսազրույցում քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։

«Չորս երկրների ղեկավարները պայմանավորվել են ՈՒկրաինայի արևելքում Զատիկի տոնին հայտարարված հրադադարի երկարաձգման շուրջ, կոչ են արել՝ ակտիվացնել գերիների փոխանակման գործընթացը՝ «բոլորը բոլորի հետ» ձևաչափով։ Նախագահներն իրենց մտահոգություն են հայտնել Դոնբասում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ»,- ասված է ՈՒկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում։
ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը, նշում է, որ «Նորմանդական քառյակի» առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խաղաղության համաձայնագրի իրականացման հարցում»։

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ