Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփն ու Էրդողանը կարծում են, որ Ասադը պետք է պատասխանատվության ենթարկվի քիմհարձակման համար

Թրամփն ու Էրդողանը կարծում են, որ Ասադը պետք է պատասխանատվության ենթարկվի քիմհարձակման համար
18.04.2017 | 14:03

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսային բանակցությունների ժամանակ հայտնել են Իդլիբ նահանգում քիմիական զենքի հետ կապված միջադեպից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին՝ հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

Զրույցի ընթացքում Թրամփը երախտագիտություն է հայտնել Էրդողանին քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան ԱՄՆ-ի գործողություններին աջակցելու համար։ Նրանք քննարկել են նաև «Իսլամական պետությանը» հակազդելու հարցերը և համագործակցությունն ընդդեմ բոլոր խմբերի, որոնք օգտագործում են ահաբեկչությունը՝ իրենց նպատակներին հասնելու համար։


Բաշար Ասադը «100- տոկոսանոց կեղծիք» էր անվանել Իդլիբ նահանգում քիմիական հարձակման հաղորդագրությունը։

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ