Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռոդ Այլենդի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև են ընդունել

Ռոդ Այլենդի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև են ընդունել
18.04.2017 | 14:05

Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 13-ին ընդունել է Պալատի անդամ Քեթրին Կազարյանի ներկայացրած բանաձևը, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ու հրեական Հոլոքոստը։ Պալատի խոսնակ Նիկոլաս Մաթիելոն կարդացել է միաձայն ընդունված բանաձևն աջակցող ներկայացուցիչների անունները, հայտնում է Armenian Weekly-ը։

Խոսնակը նշել է, որ չնայած պատմության ողբերգական էջերին՝ հայկական ու հրեական համայնքները իրենց ավանդն են ունեցել Ռոդ Այլենդ նահանգի զարգացման մեջ։ Վերջերս նահանգում հաստատվել է դպրոցներում Հոլոքոստի ու ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությունը։

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ