Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանի ԱԳ նախարարը Թբիլիսիում է

Իրանի ԱԳ նախարարը Թբիլիսիում է
18.04.2017 | 14:06

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն ապրիլի 17-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, բանակցություններ է վարում Թբիլիսիում: Նրան արդեն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն: Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շաբաթվա վերջին կայցելի Իրան: Իրանի ԱԳ նախարարի այցի շրջանակներում նախատեսված է նրա հանդիպումը նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ:

Նաև կկայանա վրաց-իրանական գործարար համաժողով: «Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարևոր է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու պլանավորված այցն Իրան, որը տեղի կունենա ընթացիկ շաբաթվա վերջին: Այսօր մենք միասին հանգամանորեն քննարկեցինք այցի, այդ թվում՝ այն հանդիպումների նախապատրաստման հարցերը, որոնք կանցկացվեն Թեհրանում»,-ասել է Ջանելիձեն մամուլի ասուլիսում: Կողմերը հույս են հայտնել, որ փոխադարձ այցերը կխթանեն Վրաստանի և Իրանի երկկողմ հարաբերությունների խորացումը:

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ