Հանգստի անցած Բենեդիկտոս 16-րդ պապը 90-ամյա հոբելյանը նշել է մեկ գավաթ գարեջրով և հայրենի Բավարիայից ժամանած հյուրերի ընկերակցությամբ՝ հայտնել է Սուրբ Աթոռի L Osservatore Romano պաշտոնական պարբերականը:
Պարբերականի լուսանկարներում Բենեդիկտոս 16-րդը պատկերված Է գարեջրի գավաթը ձեռքին հյուրերի ընկերակցությամբ, որոնց թվում է նրա ավագ եղբայր մոնսենիոր Գեորգ Ռատցինգերը, որը նույնպես գարեջուր է ըմպում:
Հանգստի անցած պապին նվիրել են նվերներով զամբյուղ, որում նաև եղել են գերմանական նրբերշիկներ: