Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Խաղաղությունն ուժով է ձեռք բերվում. Փենսը Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրադրության մասին

Խաղաղությունն ուժով է ձեռք բերվում. Փենսը Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրադրության մասին
18.04.2017 | 14:24

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որ Ճապոնիայում է, խոսելով Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրադրության մասին, հայտարարել է, որ խաղաղությունն ուժով է ձեռք բերվում: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպմանը, ինչպես փոխանցում Է Kyodo գործակալությունը, Փենսն ընդգծել Է, որ իր երկիրը, ինչպես և Ճապոնիան, խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, սակայն հիշեցրել է, որ «խաղաղությունն ուժով է ձեռք բերվում»:

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաստատակամորեն մտադիր է գործակցել Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ Հյուսիսային Կորեայի միջուկային հիմնախնդրի խաղաղ լուծման հասնելու համար:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ