Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանը սադրիչ է որակում Լավրովի այցը Աբխազիա

Վրաստանը սադրիչ է որակում Լավրովի այցը Աբխազիա
19.04.2017 | 01:22

Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով Ռուսաստանին դադարեցնել սադրիչ գործելաոճը և հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը.

«Վրաստանի պետական սահմանի խախտմամբ Ռուսաստանի ԱԳ նախարարի ժամանումը Աբխազական շրջան ու Սուխումիում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ապօրինի բացումը կոպտորեն խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի սկզբունքը: Նման քայլերը Վրաստանի դեմ Մոսկվայի սադրիչ քաղաքականության շարունակությունն են: Այդպիսի ապօրինի քայլերով Ռուսաստանը փորձում է լեգիտիմացնել բռնազավթիչ ռեժիմը»:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ